Քաղցկեղը հшղթահարած Ուելսի արքայադուստրը վերադարձել է աշխատանքի

Ուելսի արքայադուստր  Քեյթ Միդլթոնը քիմիաթերապիայի կուրսի ավարտից հետո վերադարձել է աշխատանքի:

Նա Վինձորի ամրոցում իր առաջին աշխատանքային հանդիպումն է անցկացրել Ուելսի արքայազնի ու արքայադստեր թագավորական հիմնադրամի հետ:

Այս մասին հայտնել է թագավորական ընտանիքի մամուլի ծառայությունը:

Հանդիպման մանրամասները չեն հաղորդվել:

 

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուելսի արքայադուստրը ավարտել էր քաղցկեղի բուժումը և թագավորական պարտականությունների կատարմանն անցնելու հայտարարություն էր արել։

Կիսվել սոց․ ցանցերում