Հնդկաստանն աջակցում է Ուկրաինայի մարտունակությանը՝ ԵՄ-ի միջոցով հրետանային զինամթերք ուղարկելով ուկրաինական զինված ուժերին, իսկ անցած տարվա ընթացքում երկու անգամ մերժել է Ռուսաստանի պահանջները՝ դադարեցնել այդ մատակարարումները։ Այս մասին Reuters-ին հայտնել են հնդիկ և եվրոպացի պաշտոնյանները։ ԵՄ երկրների միջոցով Ուկրաինային հնդկական արկեր մատակարարելու հարցը վերջին անգամ բարձրացրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա դա արել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամա Ջայշանկարի հետ հուլիսին տեղի ունեցած հանդիպմանը։ Reuters-ի փոխանցմամբ՝ Լավրովը փորձել է ճնշում գործադրել իր հնդիկ գործընկերոջ վրա՝ ընդգծելով, որ ուկրաինական բանակին տրամադրվող զինամթերքի մի մասն արտադրվել է Հնդկաստանի պետական ձեռնարկությունների կողմից։ Չնայած այն հանգամանքին, որ Մոսկվան չի կարողացել ստիպել Նյու Դելիին դադարեցնել մատակարարումները, Կրեմլը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հուլիսյան այցը Ռուսաստան ներկայացրել է որպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընկերոջ այց: Մաքսային տվյալների համաձայն, որոնց ծանոթացել է Reuters-ը, Հնդկաստանից հրետանային արկերի արտահանումը ԵՄ շարունակվում է ավելի քան մեկ տարի։ Մասնավորապես, շարունակվում են 155 մմ տրամաչափի պայթուցիկ բեկորային արկերի, 120 և 125 մմ տրամաչափի զինամթերքի ու 120 և 125 մմ տրամաչափի ականանետների մատակարարումները։ Թեև հնդկական զենքի վաճառքի պայմաններն արգելում են դրանք այլ երկրներ տեղափոխել, Իտալիան և Չեխիան արկերը վերաուղարկում են Ուկրաինա, նշել է Reuters-ի զրուցակիցներից մեկը։ Հնդիկ արտադրողները նաև զինամթերքի բաղադրամասեր են արտահանում Իսպանիա և Սլովենիա, որոնց պաշտպանական ձեռնարկությունները ստեղծել են մատակարարման շղթաներ Ուկրաինայի համար։ Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ Լվովի մարզում խոցված ԱԹՍ-ն հրդեհ է առաջացրել «Հատում է բոլոր սահմանները»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ Կոնգրեսում Արցախի վերաբերյալ լսումների մասին Wildberries-ի գրասենյակում կրակոցների գործով մեղադրանք է առաջադրվել 33 անձի, այդ թվում՝ Վլադիսլավ Բակալչուկին ԹԵԳԵՐԸ ՔաղաքականությունՏնտեսությունՀասարակությունՄշակույթՀաղորդաշարերՏարածաշրջանԱշխարհՆերքին տնտեսականՆերքին քաղաքականԻրավականՍոցիալական LIVE ՎԻԴԵՈ Հասցեն՝ ք․Երևան, Արամի 64 Հեռ. + (374) 96 311 080 + (374) 77 311 080 ՔաղաքականությունՏնտեսությունՀասարակությունՀաղորդաշարերՄշակույթՄեր մասինԱրխիվ EMAIL: [email protected] © 2024 factor.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը factor.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ:powered by Peyotto Technologies
Հնդկաստանը հրաժարվել է դադարեցնել Ուկրшինա զինшմթերքի մատակարարումը՝ անգամ ՌԴ-ի խնդրանքից հետո
