Անգամ հավաքին չեն կարողանում մարդ բերեն, ճառում են, թե Արցшխ են հետ բերելու. Չախոյանը՝ Գալստանյանի հրավիրած հավաքի մասին

«Սրբազանների» հուժկու հավաքը՝ Մարզահամերգային համալիրում։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ հրապարակելով լուսանկար:

Գրառման մեջ նաև ասված է.

«Ամիսներ շարունակ հավաքին պատրաստվող ընդդիմության շարքերը ինչպես միշտ կիսադատարկ են, բայց դա չի խանգարի, որ ներկայացնեն, թե Մարզահամերգային համալիրը պայթում էր մարդաշատությունից։

ՀԳ․ Անգամ հավաքին չեն կարողանում մարդ բերեն, բայց ճառում են, թե Արցախ են հետ բերելու։ Կարևորը պաթոսն է ու մարդկանց հիմարացնելը, մնացածը երբեք էլ չի հետաքրքրել իրենց»։

Հիշեցնենք՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Վազգեն (Բագրատ) Գալստանյանը Սրբազան պայքարի ակտիվի և համակիրների հավաք է հրավիրել, սակայն չի կարողացել ամբողջությամբ լցնել դահլիճը, բազմաթիվ աթոռներ դատարկ են մնացել:

Կիսվել սոց․ ցանցերում