Պակիստանում ՌԴ դեսպանի ավտոշարասյունը պшյթել է шկանի վրա. հաղորդվում է մեկ զпհի մասին

Պակիստանում ՌԴ դեսպան Ալբերտ Խորևի ավտոշարասյան մեքենաներից մեկը Պակիստանի հյուսիսում պայթել է ականի վրա։

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այս մասին հայտնել է Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը:

«Մինգորայից հյուրանոց տանող ճանապարհին ականի պայթյունից մի քանի ոստիկաններ են վիրավորվել»,- ասվել է հաղորդագրության մեջ։

Քիչ անց հայտնի է դարձել, որ Ռուսաստանի դեսպանին ուղեկցող առնվազն մեկ ոստիկան զոհվել է ականի պայթյունից՝ հայտնում է Geo TV-ն:

Կիսվել սոց․ ցանցերում