Թուրքիայի կենտրոնական Նևշեհիր քաղաքի մոտ զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով տուժել է 18 մարդ, այդ թվում՝ 15 զբոսաշրջիկ։
Ինչպես հայտնում է Sabah թերթը, ավտոբուսը Նևշեհիրից, որի կողքին գտնվում է Կապադովկիայի հայտնի զբոսաշրջային շրջանը, շարժվում էր դեպի Ալանիա (Անթալիա նահանգ)։
Նախնական տվյալներով՝ վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով վթար է տեղի ունեցել։ Դեպքի վայր անմիջապես ժամանել են բժիշկներն ու ոստիկանները։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։
