Ֆրանսիայի հարավում ջրհեղեղ է. տուժել է հատկապես Կաննը (տեսանյութ)

Ուժեղ ամպրոպը հարվածել է Ֆրանսիայի հարավի որոշ հատվածներին և ջրհեղեղի պատճառ դարձել: Հատկապես տուժել են Կանն քաղաքը և Անտիբ կոմունան:

Այս մասին հայտնել է ֆրանսիական Nice-Matin թերթը:

Դժվարություններ են առաջացել հատկապես երկաթուղիներում, մի շարք բնակավայրերում փակվել են դպրոցները:

Կաննում մեկ ժամում 36 մմ տեղումներ են գրանցվել: Սոցցանցերի օգտատերերը հրապարակել տեսանյութեր, որոնցում երևում են հեղեղվող փողոցներն ու ջրի հոսքով սահող մեքենաները:

Կաննի քաղաքապետ Դեյվիդ Լիսնարդը սոցցանցի իր էջում հայտնել է, որ զոհեր և վիրավորներ չկան։ Կազմակերպվել է ճգնաժամային շտաբ, քաղաքային ծառայությունները պայքարում են ջրհեղեղի հետևանքների դեմ:

Տեսանյութ՝

https://t.me/lragroghcom/1087

Կիսվել սոց․ ցանցերում