Ուզբեկստանում մայրը փորձել է 13-ամյա դստերը փոխանակել տան հետ

Ուզբեկստանի բնակչուհին բերման է ենթարկվել՝ փորձելով 13-ամյա դստերը փոխանակել տան հետ, հայտնում է Uznews-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 41-ամյա կինը Սամարղանդ է գնացել Կաշկադարյա շրջանից՝ իր երեխային վաճառելու համար։ Կասկածյալը ռեստորանում բերման ենթարկվելուց հետո հայտարարել է, որ իրեն առաջարկել են դստերը փոխանակել տան հետ:

Կինը երեխայի դիմաց ընտրել է 25 հազար դոլար արժողությամբ մի տուն սեփական բնակարան չունենալու պատճառով։

Կնոջը մեղադրանք է առաջադրվել «Մարդկանց թրաֆիքինգի» հոդվածով, դատարանը նրան մեղավոր է ճանաչել և դատապարտել 5 տարի 2 ամիս ժամկետով ազատազրկման։

Կիսվել սոց․ ցանցերում