ԱԳՆ-ն հաստատում է. Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բшյրամով հանդիպում

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:

Այս մասին տեղեկությունն իր էջում հաստատել է ՀՀ ԱԳ նախարարությունը:

Ավելի վաղ այցի մասին հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ հանդիպումը տեղի է ունենալու խաղաղության բանակցությունների «վերջնական փուլ»-ի առաջ մղման համար:

Հիշեցնենք՝ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովն այս պահին գտնվում են Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկումներին:

Սպասվող հանդիպումը կլինի Բլինքենի երկրորդ եռակողմ հանդիպումը ԱՄՆ-ում ադրբեջանցի և հայ իր գործընկերների հետ երեք ամսից Էլ պակաս ժամանակահատվածում:

Վերջին անգամ դիվանագետները հանդիպել էին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։

Կիսվել սոց․ ցանցերում