ՔՊ-ում խոսքի, կարծիքի ազատություն է․ Պապոյանը՝ Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու ստորագրահավաք սկսելու մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, թե մամուլից է իմացել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու ստորագրահավաք է սկսվել։

Ըստ նրա՝ ինքը նախարարի պաշտոնում Մինասյանի աշխատանքը գնահատել է լավ։

«ՔՊ-ում խոսքի, կարծիքի ազատություն է, մարդիկ կարող են ազատ արտահայտվել, դժգոհ լինել, այդ թվում՝ նաև ինձնից, իմ գործընկերներից։ Շատ նորմալ բան է»,- նշել է նա։

Իսկ թե ինչո՞ւ են Մինասյանից դժգոհ, նա ասել է, որ այդ հարցերը պետք է ուղղել ստորագրահավաքը նախաձեռնողներին։ Հարցին՝ արդյոք Մինասյանը որպես պաշտոնյա պետք է շարունակի պաշտոնավարել, Պապոյանը նկատել է՝ «Այդպիսի որոշումներ կայացնում է ՀՀ վարչապետը»։

Պապոյանը հաստատել է, որ կուսակցությունում արդարադատության բնագավառի, կոռուպցիայի դեմ պայքարի մասին քննարկումներ են եղել.

«Քննարկումներ, առհասարակ, լինում են, և դա անձի, նախարարության վերաբերյալ չի եղել։ Մենք միշտ ինքնաքննադատությամբ ենք վերաբերվում մեզ, և երբ ասում ենք՝ այսինչ բանը պետք է այսուհետ ավելի լավ անել, դա ուժեղացնում է մեզ, ոչ թե թուլացնում։ Նման քննարկումը որևէ անձի կամ օղակի դեմ չէ, այլ կառավարության գործունեու

Կիսվել սոց․ ցանցերում