Google-ը թույլ չի տա ռпւսներին նոր օգտահաշիվներ ստեղծել

Google-ը սահմանափակել է ռուսների համար նոր աքաունթների ստեղծումը, հայտնում է Թվային զարգացման նախարարությունը։

«Հեռահաղորդակցության օպերատորները գրանցել են նաև ընկերության կողմից ռուս օգտատերերին ուղարկված SMS-ների քանակի զգալի կրճատում, քանի որ նախկինում ստեղծված Google-ի հաշիվների համար երկրորդ թույլտվության գործոնը դեռևս գործում է, բայց վստահություն չկա, որ այս գործառույթը կշարունակվի»,- հայտնել են ընկերությունից:

Նախարարությունը խորհուրդ է տալիս Google-ի ծառայությունների օգտատերերին ստեղծել իրենց տվյալների կրկնօրինակները, ինչպես նաև անցնել համակարգերում երկու գործոնով նույնականացման այլընտրանքային մեթոդներին կամ օգտագործել ներքին հարթակներ:

Սեպտեմբերին Google-ի որոշ օգտատերեր դժգոհել են, որ չեն կարող հաշիվ բացել՝ օգտագործելով ռուսական բջջային համարը:

Համարը հաստատելիս ծառայությունը նախազգուշացում է տվել. «Սխալ առաջացավ, փորձեք ավելի ուշ»: Ստուգման կոդը նույնպես չի հասել։

Կիսվել սոց․ ցանցերում