Էրդпղանը մեկնել է ԱՄՆ-ից՝ բաց թողնելով Բայդենի հետ ընթրիքը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ վաղ առավոտյան մեկնել է Նյու Յորքից՝ բաց թողնելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցող համաշխարհային առաջնորդների համար կազմակերպված ընթրիքը։ Սպասվում էր, որ Էրդողանը մասնակցելու է սեպտեմբերի 25-ին կայանալիք ընթրիքին, սակայն հանդիպումներն ավարտելուց հետո նա կնոջ՝ Էմինե Էրդողանի հետ մեկնել է Նյու Յորքից, գրում է Bianet-ը։ Նրանք Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանից մեկնել են նախագահական «CAN» ինքնաթիռով տեղական ժամանակով ժամը 12.40-ին։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում այսօր ժամանակով 9։30-ին։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Էրդողանը միանալու է Բայդենի միջոցառմանը։ Պլանների փոփոխության վերաբերյալ Անկարայից պաշտոնական պարզաբանում չի եղել։ Այնուամենայնիվ, թուրքական լրատվամիջոցներում շրջանառվում է ենթադրություն, որ Էրդողանի որոշումը կապված է Գազայի և Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներին ԱՄՆ վարչակազմի աջակցության հետ, ինչը նա խստորեն քննադատել է Գլխավոր վեհաժողովում իր ելույթի ժամանակ։ Միաժամանակ, Էմինե Էրդողանը մասնակցել է ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի կողմից կազմակերպված առանձին ճաշին՝ ԳՎ-ին ներկա առաջնորդների կողակիցների համար։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/813871.html?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR2ilyyWqkphpDTXmWq696EfSPzoqGGroGgDhlc7SEOQH8D2V0alMyR3PJ4_aem_gLwk3BByZpAgjNc-dBLAVQ

 

Կիսվել սոց․ ցանցերում