Լիլիթ Մակունցը և Ջոշուա Վոլցն անդրադարձել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև էներգետիկ ոլորտում առկա համագործակցությանը

Սեպտեմբերի 26-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ Եվրոպայի, Եվրասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ էներգետիկայի քարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Վոլցի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Զրույցի ընթացքում դեսպան Մակունցը և Ջոշուա Վոլցը անդրադարձան Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև էներգետիկ ոլորտում առկա համագործակցությանը՝ քննարկելով համագործակցության հետագա ընդլայնման և խորացման հնարավորությունները։

Հանդիպմանն ընդգծվեց էներգետիկ ոլորտում կապերի ամրապնդման կարևորությունը՝ արտացոլելով երկու երկրների հանձնառությունը՝ առաջ մղելու առկա գործընկերությունը։

Կիսվել սոց․ ցանցերում