Արդեն երկու տարի զբաղվում ենք պпւտինյան ռեժիմից հետապնդվողների իրավունքների պաշտպանությամբ. Արթուր Սաքունց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցի օրերին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն  քսան միլիոն վեց հարյուր հազար դոլար աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ուղղված կիբերանվտանգության, սահմանային անվտանգության եւ էներգետիկ անվտանգության երաշխավորմանն ու դիմակայության ամրապնդմանը։

Նյու-Յորքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կազմակերպած <Ժողովրդավարության արդյունքները> խորագրով բաց քննարկման ժամանակ ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերը հայտնել էր, որ աշխատանքներ են տարվում Կոնգրեսի, ԱՄՆ պետքարտուղարության հետ, որպեսզի Հայաստանին հատկացվի քսան միլիոն դոլարի չափով աջակցություն։

Քննարկմանը ներկա են եղել Նիկոլ Փաշինյանը, ՀՀ  արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՄԱԿ-ի ներկայացուցիչը։

Որոշ ԶԼՄ-ներում արդեն ենթադրություններ են արվում, որ աջակցությունը տրամադրվելու է  Հայաստանում միայն հակառուսական տրամադրություններ տարածող ՀԿ-ներին եւ   ԶԼՄ-ներին։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեր այդ դիտարկմանն ի պատասխան՝ արձագանքեց. <Նախ՝ մենք հակառուսական չենք,  այլ հենց հակապուտինյան ու հակակրեմլյան,  որովհետև արդեն երկու տարի զբաղվում ենք պուտինյան ռեժիմից հետապնդվողների իրավունքների պաշտպանությամբ, ովքեր հենց ռուսներ են․.. Իսկ թե ինչ սկզբունքով են տրամադրվելու, ազնվորեն տեղյակ չեմ․․ ձեզնից  եմ իմանում նման խոսակցությունների մասին։ Հետո եթե տրամադրվեն  այդ գումարները, ապա անպայման պետք է լինեն հայտարարություններ դրամաշնորհների վերաբերյալ,  և թեմաներն էլ իրենք են որոշում։ Եթե դրանք համապատասխանեն  մեր գործունեության շրջանակներում խնդիրներին, նոր կորոշենք դիմել մրցույթներին, իսկ թե կշահենք, թե ոչ, դա էլ այլ հարց է․․․ ոչ բոլոր դեպքերում ենք շահում ․․․>

Կիսվել սոց․ ցանցերում