Ֆրանսիայում սպանվել է Ադրբեջանի նախագահի նախկին թեկնածու և իրավապաշտպան Վիդադի Իսկենդերլին
Երեք դիմակավորված հարձակվողներ պատուհանից մտել են նրա բնակարան և դանակի ավելի քան չորս հարված հասցրել նրան։ Իսկենդերլիին հաջողվել է դուրս մղել հարձակվողներին և շտապ օգնություն կանչել, սակայն նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում։
Վիդադի Իսկենդերլին ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր է, ով բացահայտ քննադատել է իշխանություններին։ Քաղաքական հետապնդումների պատճառով նա ստիպված է եղել գաղթել Ֆրանսիա։
