ՄԱԿ-ը հրատապ անվտանգության խորհուրդ է հրավիրելու

ՄԱԿ անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կհրավիրի Մերձավոր արևելքում իրավիճակի վերաբերյալ․ այն տեղի կունենա հոկտեմբերի 3-ին։

Իրանն էլ, իր հերթին, ՄԱԿ անվտանգության խորհրդին կոչ է անում միջամտել՝ դադարեցնելու համար Իսրայելի ագրեսիան Լիբանանի, Գազայի և Սիրիայի նկատմամբ և կանխելու Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ պատերազմը, հայտարարել է ՄԱԿ-ում իրանական առաքելությունը։

Հիշեցնենք՝ Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ անվտանգության խորհրդին ավելի վաղ կոչ էր արել վճռական միջոցներ ձեռնարկել՝ Իսրայելի կողմից «նոր սպառնալիքները» կանխելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում