Իսրшյելը ինչպես է պատրաստվում պատասխանել Իրшնի հшրվшծներին՝ ըստ Politico-ի աղբյուրների

Միացյալ Նահանգները և Իսրայելը, ի պատասխան Իսրայելի վրա իրանական հրթիռային հարձակումների, քննարկում են Եմենում և Սիրիայում իրանամետ կազմավորումների և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿստորաբաժանումների վրա Իսրայելի պաշտպանության բանակի հարձակման հնարավորությունըհայտնում է Politico-ն՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անանուն խորհրդականներին։

«ԱՄՆ-ն ակտիվորեն շփվում է Իսրայելի հետ Իրանի հրթիռակոծությանը պատասխանելու հարցում, որը կարող է ներառել ռազմական հարված: Քննարկվող հնարավոր տարբերակների թվում են Իսրայելի հարվածները Եմենում կամ Սիրիայում Իրանի աջակցությունը վայելող կազմավորումներին կամ անմիջաբար ԻՀՊԿ ուժերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուրները նշում են, որ ամերիկյան կողմը նախընտրում է Իսրայելի կողմից սահմանափակ պատասխան տալ Իրանի հրթիռային հարձակումներին։

Միաժամանակ, ինչպես գրում է պարբերականը, Բայդենն այժմ կարող է շատ ավելի քիչ հնարավորություն ունենալ ազդելու Մերձավոր Արևելքում իրադարձությունների ընթացքի վրա։

Կիսվել սոց․ ցանցերում