Իրшնը կանի՞ «միջпւկшյին» հայտարարություն

Իրանական որոշ աղբյուրներ հայտնում են, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը հոկտեմբերի 4-ին կարող է հայտարարել Իրանի միջուկային հայեցակարգում հնարավոր փոփոխությունների մասին: Եթե այդ տեղեկությունները ստանան այսպես ասած պաշտոնական հաստատում, ապա դա կարող է հիմնարար շրջադարձ լինել իրանյան, հետևաբար նաև ռեգիոնալ և թերևս աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում:

Ընդ որում` հատկանշական է, որ տեղեկությունները տարածվում են Իսրայելի ուղղությամբ Իրանի հրթիռային հարվածի ֆոնին, երբ դրան հաջորդում են տեղեկություններ պատասխան հարված հասցնելու Իսրայելի որոշման մասին: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի աջակցի Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու Իսրայելի որևէ որոշման: Միևնույն ժամանակ, Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ ու Իսրայելը միասին կքննարկեն Իրանին հնարավոր պատասխանը:

Ըստ ամենայնի՝ դեմոկրատական վարչակազմը նախագահի ընտրությունից մեկ ամիս առաջ հայտնվել է Իրանի և Իսրայելի միջև բարդ մոդերացիայի փուլում մասշտաբային պատերազմ թույլ չտալու համար: Մյուս կողմից, Իսրայելը, թերևս, անկասկած շարունակելու է հենց այդ մասշտաբը ստանալուն, և, ըստ այդմ, նաև ԱՄՆ ներքաղաքական գործընթացների վրա առավել մեծ ազդեցության հասնելուն ուղղված գործողությունները:

Այդ պայմաններում թվում է, որ գործուն զսպման առավել կենսունակ մեխանիզմ կարող է լինել Իրանի «միջուկային կարգավիճակի» որոշակի փոփոխությունը: Արդյո՞ք Ալի Խամենեին պատրաստվում է հայտարարել այդ մասին, թե՞ տեղեկությունները դաշտ են նետվում պարզապես տեղեկատվական ազդեցության համար՝ փորձելով Իսրայելի որոշումների կամ գործողությունների վրա ազդել քարոզչական մակարդակում: ՄԱԿ ԳԱ նստաշրաջնից առաջ Իրանի նախագահ Փեզեշկիանի, արտգործնախարար Արաղչին Նյու Յորք մեկնելուն ընդառաջ հայտարարում էին միջուկային գործարքի վերականգնման պատրաստակամության մասին, այլ կերպ ասած՝ միջուկային զենք ունենալու հեռանկարից հրաժարվելու պատրաստակամության մասին:

Սակայն, այդ շեշտադրումներով ուղեկցված նյույորքյան այցը «ավարտվեց» Հըզբոլլահի և Լիբանանի ուղղությամբ Իսրայելի առավել հանդուգն և կոշտ գործողություններով, իսկ Իրանի նախագահն էլ հայտարարեց, թե Արևմուտքը խաբել է: Նշանակու՞մ է դա, որ Իրանը պատրաստվում է հայտարարել միջուկային զենք ունենալու իրավունքի մասին, ինչը, թերևս, կնշանակի, որ այդ զենքն արդեն իսկ առկա է: Իհարկե, բոլորովին բացառելի չէ և այն, որ տեղեկությունը դաշտ է նետվում Իսրայելին հասցված հարվածից հետո ԱՄՆ հետ նոր քննարկումների համար:

Կիսվել սոց․ ցանցերում