Չեմպիոնների լիգայ երկրորդ տուրի վերջին խաղային օրը անակնկալ արդյունքներ են գրանցվել:
Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 0-1 հաշվով զիջել է ֆրանսիական «Լիլին»։ Գոլը առաջին խաղակեսի ավելացված ժամանակում 11-մետրանոցից խփել է կանադացի հարձակվող Ջոնաթան Դևիդը։
«Ռեալը» 3 միավորով 17-րդ տեղում է, «Լիլը» նույնքան միավորով 18-րդն է։
Մադրիդի «Աթլետիկոն» ձախողել է պարտուգալական «Բենֆիկայի» դեմ հանդիպումը և մրցակցի դաշտում պարտվել 0-4 հաշվով։ Պորտուգալական ակումբը երկրորդ հաղթանակը տարավ և 6 միավորով բարձրացավ երրորդ տեղ։ «Աթլետիկոն» 3 միավորով 23-րդն է։
Մյունխենի «Բավարիան» նույնպես պարտվել է: Արտագնա խաղում գերմանացիները զիջել են «Ասթոն Վիլային» 0-1 հաշվով։
«Ասթոն Վիլան» միավորների քանակը հասցրեց 6-ի և 6-րդ տեղում է, «Բավարիան» 15-րդն է և ունի 3 միավոր։
Անգլիական «Լիվերպուլը» տանը 2-0 հաշվով հաղթել է իտալական «Բոլոնիային»։ Արնե Սլոթի գլխավորած թիմը 6 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը, «Բոլոնիան» հավաքել է 1 միավոր ու 26-րդ տեղում է։
Թուրինի «Յուվենտուսը» 10 ֆուտբոլիստներով մրցակցի հարկի տակ հաղթել է գերմանական «ՌԲ Լայպցիգին» 3-2 հաշվով։
«Յուվենտուսը» երկրորդ հաղթանակը տարավ և 6 միավորով բարձրացավ 7-րդ տեղ, «Լայպցիգը» միավոր չունի և 29-րդն է։
