Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12:38-ին, քաղաքացին դիմել է Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Խաշթառակ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գյուղի «Քարանցի ձոր» կոչվող հանդամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1957 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 500 մ) և գլորվել ձորը:
