Լա Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 9-րդ տուրում հոկտեմբերի 5-ին «Ռեալ»-ը սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ էր ուղարկել «Վիլյառեալ»-ի դարպասը։ Խաղի վերջնամասում «Արքայական ակումբի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը և պաշտպան Դանի Կարվախալը վնասվածքներ են ստացել։
«Բժշկական հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ Վինիսիուս Ժունիորի մոտ ախտորոշվել է պարանոցի հատվածի վնասվածք։ Սպասում ենք հետագա զարգացումներին։ Հետազոտության արդյունքում Կարվախալի մոտ ախտորոշվել են աջ ոտքի առաջային խաչաձև կապանի պատռվածք, արտաքին կողմնային կապանի պատռվածք և ծնկի թելիկների պատռվածք։ Նրան կվիրահատեն առաջիկա օրերին»,- ասված է հայտարարությունում։
