ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կգործուղվի Ֆրանսիա։
Նա հոկտեմբերի 11-14-ը Ֆրանսիայի Դիժոն քաղաքում կմասնակցի Խաղողի և գինեգործության միջազգային կազմակերպության հարյուրամյակին նվիրված միջոցառմանը և Խաղողի և գինեգործության 45-րդ համաշխարհային համաժողովին։