Ոմանք այդպես էլ չկարողացան «Սուպեր Մամա»-ից դառնալ քաղաքական գործիչ. Չախոյանը՝ Մարությանի մասին

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մոնոներկայացմանը, որտեղ Մարությանը Հայաստանի քարտեզը ցուցադրել է առանց Սյունիքի:

«Առանց Սյունիք ՀՀ քարտեզի ցուցադրումը անթույլատրելի է, անգամ եթե դա ծաղրի ու երգիծանքի համար է արվում։

Բնականաբար, այս ամենն արվում է սեփական անձի վրա ուշադրություն գրավելու համար՝ թքած ունենալով ՀՀ պետականության, ինքնիշխանության վրա ու ջուր լցնելով Ադրբեջանի ջրաղացին։

Չնայած տրված բոլոր հնարավորություններին՝ ոմանք այդպես էլ չկարողացան «Սուպեր Մամա»-ից դառնալ քաղաքական գործիչ»,- գրել է նա:

https://www.armtimes.com/hy/article/297777

Կիսվել սոց․ ցանցերում