Կոբախիձեն կարևորել է Հայաստանի, Ադрբեջանի և Թпւրքիայի հետ հարաբերությունների խորացումը

Վրաստանում խորհրդարանական ընտրություններին  ընդառաջ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է իշխող «Վրացական երազանքի» նախընտրական ծրագիրը, որը ներառում է հարաբերությունների կարգավորում ԱՄՆ-ի, Եվրամիության և Ռուսաստանի հետ:

«Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը կարևորագույն առաջնահերթություններից են»,- հայտարարել է Կոբախիձեն:

Խոսելով առաջիկա չորս տարվա համար սահմանված արտաքին քաղաքական ծրագրերի մասին՝ Կոբախիձեն պետական կարևորագույն հարց է որակել ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերություններին նոր թափ հաղորդելը:

Վրաստանի վարչապետը որպես առաջնային խնդիր նշել է նաև ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումը և Չինաստանի հետ ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև՝  հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների խորացումը։

Վրաստանում խորհրդարանի ընտրությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին:

Կիսվել սոց․ ցանցերում