Մարդկանց դատելու իրավունքը միայն ԱՍՏԾՈՒՆ է պատկանում

Մարդկանց դատելու իրավունքը միայն ԱՍՏԾՈՒՆ է պատկանում։ Աշխատիր քեզ սովորեցնել, որ ընդհանրապես չդատես ոչ ոքի,չխոսես և չմեկնաբանես ուրիշների մեղքերը, որովհետև ինչ ասես դա էլ կփորձես։ ԱՍՏՎԱԾ քեզ կխոնարացնի։Դատելով կամ բամբասելով ինչ որ մեկի մասին, թե նրա մոտ ինչ որ բան կարգին չի, կգա օրը և քո մոտ կսկսվեն անկարգությունները,գործերում,ընտանիքում և քո գլխում։ Ասում ես թե ինչ որ մեկը չի հասցրել, կամ վերջացրել ինչ որ մի գործ,քո մոտ էլ շուտով կսկսվի դա գործերիտ մեջ։Սա ոչ թե վրեժ է,այլ խրատ, որ դու սովորես և իմանաս ու հասկանաս, որ ինչ որ ցանես,այդ էլ կհնձես։Եվ դրանից հետո կհասկանաս, որ հեշտ է խոսել,դատել ու բամբասել, բայց դժվար է աղոթել,սիրել,կարեկցել և ներել։ Ամեն
Կիսվել սոց․ ցանցերում