ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Կարևոր և նշանակալից քայլ պետականության կայացման գործում։ ՀՀ պետական սահմանների հսկողությունը քայլ առ քայլ անցնում է ՀՀ պետական ծառայություններին։
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացնեն ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը։
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը։
