Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաեւ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով այս համաձայնությանը՝ գրել է.
«Ապրեք, սպասում ենք հաջորդ ինքնիշխան քայլերին:
Բարեկամ Իրանի հետ սահմանին ռուս սահմանապահների գտնվելը առհասարակ խնդրահարույց է: Ռուս սահմանապահները պետք է Ժամ առաջ հեռանան հայ-իրանական սահմանից:
Հայաստանի համար կարևոր է, որ սահմանային կառավարման ոլորտում հիմնվի ինքնաբավ ու լիարժեք անկախ կառույց, որը կունենա անհրաժեշտ ռեսուրսները և քաղաքական կամքը՝ ապահովելու երկրի սահմանների անվտանգ պաշտպանությունը»: