Եվրախորհրդարանը հավանություն է տվել Վրաստանի վերաբերյալ բանաձևի նախագծին։
Եվրախորհրդարանի 495 պատգամավոր բանաձևին կողմ է քվեարկել, դեմ է եղել 73-ը, ձեռնպահ՝ 86-ը։
Բանաձևում նշվում է, որ Եվրախորհրդարանը խորապես անհանգստացած է Վրաստանում «ժողովրդավարության հետընթացով» և կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի դեմ։
Բանաձևի տեքստը նաև կոչ է անում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանտից ազատել, Վրաստանի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել և Վրաստանին տրամադրվող ԵՄ ֆինանսական օգնությունը սառեցնել։
