17-ամյա պատանիները վարել են հանդիպակաց գոտով, հետիոտնային անցումներով. նրանք ձերբшկալվել են

Երևան քաղաքի պարեկները հոկտեմբերի 9-ի գիշերը՝ ժամը 23:00-ին, Բադալ Մուրադյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայով երթևեկության հանդիպակաց գոտի դուրս գալու, անկանոն վարելու և հետիոտնային անցումներով անցնող անձանց կյանքը վտանգելու համար ձերբակալել և քննչական բաժին են ներկայացրել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 17-ամյա երկու բնակչի:

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:

Կիսվել սոց․ ցանցերում