Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15:52-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Եդեսիա գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։42-ին, մարվել՝ 17։15-ին։ Այրվել է մոտ 150 հակ կուտակած անասնակեր։
Հրդեհ՝ Նոր Եդեսիա գյուղում
