ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գերմանիայում անծանոթը փորձել է հրդեհել կինոթատրոնը

Գերմանիայում ոստիկանությունը կրակ է բացել կինոթատրոնը հրդեհել փորձող տղամարդու ուղղությամբ։ Այս մասին գրում է Bild-ը։

Ըստ ԶԼՄ-ների` արաբական արտաքինով տղամարդը մուրճով և մոլոտովի կոկտեյլով հարձակվել է կինոթատրոնի այցելուների վրա։

Միջադեպը տեղի է ունեցել Կրեֆելդ քաղաքում։ Հաղորդվում է, որ չարագործը ստացել է ծանր վիրավորում։

Ըստ Bild-ի` հարձակումից առաջ տղամարդը Զբաղվածության դաշնային գործակալության շենք է նետել դյուրավառ նյութ։

Նա նաև հրդեհել է շենքի մոտ կայանված մեքենան, ապա թաքնվել։

Այնուհետև անծանոթին նկատել են Cinemaxx կինոթատրոնի մոտ։ Նա դյուրավառ նյութով 3 շիշ է նետել շինության ուղղությամբ, ապա փորձել ներս մտնել։ Նրան կանգնեցրել է ոստիկանությունը։

ԶԼՄ-ն նշում է, որ իրավապահները կրակ են բացել։ Տղամարդն այժմ հիվանդանոցում է։ Տեղի ունեցածի վերաբերյալ այլ մանրամասներ կամ այլ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում

Կիսվել սոց․ ցանցերում