Նոբելյան մրցանակ է շնորհվել ամերիկյան երեք տնտեսագետների

Նոբելյան մրցանակ է շնորհվել ամերիկյան երեք տնտեսագետների: Նրանց կոլեկտիվ հետազոտությունը նվիրված է գոլոբալ անհավասարության խնդրին, այսինքն ինչպես է ստացվել, որ որոշ երկրներ հարուստ են, մյուսները աղքատ: Ես էլ լուրջ մտորումների մեջ են: Խորհրդային դպրոցում ուսանելիս, ուսուցիչները՝ հատկապես պատմության, շատ հասկանալի և պարզ բացատրում էին հարուստների և աղքատների գոյության պատճառները: Համալսարանական կրթության ընթացքում ուսանելով մարքսիզմը, առավել բարձր գիտական մակարդակով հասկացանք այդ տարբերության սոցիալ- տնտեսական և քաղաքական խորքային պատճառները: Ինչևէ շնորհավորում եմ երեքին էլ հատկապես մեր հայրենակւց Տարոն Աճեմողլուին: Եվ վերջում հավելեմ մարդկության հավերժ երազանքը, որն արտացոլվալ է սոցիալիստական գաղափարախոսության մեջ. հավասարություն, մարդու կողմից մարդու շահագործման վերացում և հանրային սեփականություն: Հուսամ, որ ինձ ճիշտ հասկացաք:

Աղբյուրը ՝ https://www.facebook.com/story.php?story_fbid=8661789547234871&id=100002117355417&rdid=DKek2Kfnxf8qB5SN

Կիսվել սոց․ ցանցերում