Ադրբեջանում հորդառատ անձրևների հետևանքով ջրի տակ են անցել հեկտարներով նռան այգիներ։ Սոցցանցերում տեսանյութեր են տարածվել Հաջիգաբուլում ջրհեղեղներից։
Հայտնի է դարձել, որ հատկապես վնասվել են Բիրինջի Ուդուլլու գյուղի այգիները։ Նշվում է, որ ջրհեղեղը սկսվել է 3 օր առաջ, սակայն ջուրը մինչ օրս չի նահանջել, ու գյուղացիները դեռ չեն կարողանում հասնել իրենց հողատարածքները՝ բերքը հավաքելու։