Տխրահռչակ տերտերը ճիշտ կանի՝ լրագրողի փոխարեն Ռուբիկին բերանը լվալու խորհուրդ տա. Հովհաննիսյան

Խորհրդարանական ընդդիմության հրավիրած ԱԺ լսումների հյուրերն ու նրանց խոսույթը ևս մեկ անգամ ի ցույց դրեց ընդդիմադիրների ողջ թշվառությունն ու ապազգային էությունը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված խորհրդարանական լսումներին:

«Մշտապես հարբած Ռուբիկ Հակոբյանը ԱԺ ամբիոնից փորձում է իր կեղտոտ բերանով անարգել պետական ինստիտուտներն ու վիրավորում պաշտոնյաներին, ինչի համար և դուրս է շպրտվել ԱԺ շենքից:

Փիլոնով գողական տերտեր Բագրատն էլ ՔՊ-ին ձայն տված 680 հազար ՀՀ քաղաքացու անվանում է երկիր հանձնողներ:

Ճիշտ կանի՝ տխրահռչակ տերտերը լրագրողի փոխարեն Ռուբիկին բերանը լվալու խորհուրդ տա, ինքն էլ վերջապես փիլոնը փոխի այլ երկրի հատուկ ծառայության հագուստով»,- գրել է Հովհաննիսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովում իրավիճակը լարվել էր. անվտանգության աշխատակիցները շենքից հեռացրել էին Ռուբիկ Հակոբյանին:

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության կողմից «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագծի թեմայով հրավիրված են խորհրդարանական լսումներ, որոնց ներկա է եղել Վազգեն (Բագրատ) Գալստանյանը:

Վերջինս ՔՊ-ին ձայն տված 680 հազար քաղաքացիներին անուղղակի կերպով «հող հանձնող» է անվանել:

Կիսվել սոց․ ցանցերում