Բшյրամովը մեկնել է Թпւրքիա՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու և ելույթ ունենալու «3+3» ձևաչափով հանդիպմանը։

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության մամլո ծառայության փոխանցմամբ՝ վաղը Ստամբուլում նախատեսված այդ հավաքի շրջանակներում Բայրամովը նաև երկկողմ հանդիպումներ կունենա։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը:

Կիսվել սոց․ ցանցերում