Բшքվի դшտարանը երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կшլանքը

Բաքուն երկարաձգել է Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Վարդանյանը կալանքի տակ է պահվում արդեն ավելի քան 1 տարի։

Ադրբեջանում Վարդանյանին մեղադրում են ահաբեկչության ֆինանսավորման, օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծման և գործունեությանը մասնակցելու և Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Բաքվի դատարանը 4 ամսով երկարաձգել էր Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Ռուբեն Վարդանյանի և Արցախի` մյուս ձերբակալված նախկին պաշտոնյաների կալանքի ժամկետը:

Կիսվել սոց․ ցանցերում