Անկшրան աջակցում է Բшքվի և Երևանի միջև խшղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդпղան

Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղություն ապահովելու ջանքերին։

Էրդողանն այս մասին խոսել է Ստամբուլում «3+3» տարածաշրջանային պլատֆորմի շրջանակներում Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպման մասնակիցների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

«Թուրքիան մեծ նշանակություն է տալիս հարթակին, որը ստեղծվել է երկխոսության միջոցով տարածաշրջանային խնդիրները լուծելու համար, և որ հուսադրող է, այն, որ Հարավային Կովկասի դեմքը փոխվում է դեպի կայուն խաղաղություն»,- հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը:

Էրդողանն ընդգծել է, որ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն անհրաժեշտ են դարձնում ամրապնդել համագործակցությունն ու համերաշխությունը, և որ հարթակը ինստիտուցիոնալ կառույցի վերածելը երկխոսության առավել արդյունավետ մեխանիզմն կդառնա:

Կիսվել սոց․ ցանցերում