Երկու տարի առաջ մեկ այլ պետության ներսում փակ դռների ետևում քննարկումներ են տեղի ունեցել առավել արդյունավետ կերպով ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնելու նպատակով։ Դրսում անկապ թափառողները դա բեմականացման շեղող հատվածը պետք է լիներ, որ մարդիկ մտածեին իբրև դրանք են իշխանափոխություն արողները։ Քննարկումներին մասնակցել են նաև իշխանությունների ներս ու դուրսը լավ իմացող անձինք ովքեր կարծիքների փոխանակման ժամանակ հուշել են, որ լավագույն տարբերակը Փաշինյանին և իր քաղաքական թիմին ընտրած անձանց ցավեցնելն է և որ դա պետք է անել այնքան ժամանակ, որ մարդկանց մոտ հիասթափություն առաջանա անընդհատ անարդարությունների բախվելիս։ Վարձատրվել են լրատվամիջոցներ, որոնց ներկայացուցիչները վստահ եմ ազգի դավաճանության համար կհասցնեն ճաշակել անազատության համը։ Հայաթափության կազմակերպումը գլխավոր գերխնդիրներից է եղել և մշակվել են մի շարք հանցավոր պլաններ, օրինակ ինչ որ գումարի դիմաց կազմակերպել են այլ պետությունում քաղաքացիություն ստանալը, ելքի վիզայի հեշտությամբ ձեռք բերելը և այլն։ ՀՀ-ում սփյուռքի հանձնակատարի գրասենյակը իհարկե հակառակ այս ամենի կարող էր փառահեղ պլաններ մշակել մեր սփյուռքահայության ՀՀ վերադառնալու ուղղությամբ և անգամ պատրաստակամ եմ օգնել ծրագրերի մշակման և իրագործման հարցում, սակայն ավաղ այն ինչ իրագործել են, դա արվել է իրենց իսկ ծանոթությանը բարեհաջող տեղափոխելու և տեղավորելու համար։ Հաջորդը դա մարդկանց անձնական տվյալների կորզումն է եղել։ Կարծում եմ կհիշեք, որ մալյանասամսոնյանախառը ինչ որ գյադաներ մարդկանց անձնական տվյալների հավաքագրման կոչեր էին անում։ Այն մարդիկ ովքեր լայքում էին երկրի ղեկավարի գրառումները, կամ ի պաշտպանություն և ի աջակցություն իշխանությունների որևէ բան գրում որևէ տեղ իսկույն հայտնվում էին այդ ստահակների ցուցակներում, որոնք որ հետագայում ուղարկվել են ցանկացած կառույցում աշխատող իրենց ընդդիմադիր ծանոթ բարեկամներին, որոնք էլ իրենց հերթին պետք է փակեին այդ մարդկանց ճանապարհները, եթե հանկարծ մեկը դիմեր աշխատանքի ընդունման համար, կամ մեկ այլ հարցի շուրջ։ Արդարադատության մասով ամեն բան առավել ողբալի և նողկալի էր։ Խիստ գրագետ անձը պարտավոր էր երկրի ղեկավարին ցույց տալ, որ ինքը իրապես աշխատում է և այն էլ շատ լավ է աշխատում ու կարողանում է եսիմ ինչեր ներդնել, բայց դրան զուգահեռ պետք է կարողանար այդ աշխատանքի քողի տակ այնքան ամեն բան ձգել, որ գոնե վաղեմության ժամկետը անցներ ու խեղճ հանցագործ մեղադրյալները արդարացվեին, հատկապես տարին տարվա վրա անհետացող ապացույցների և անհետացող վկաների ֆոնի վրա։ Որ կառույցում եղել են ընդդիմադիր քննիչներ, դատավորներ, դատախազներ, ոստիկաններ, ապա այդ անձանց անհրաժեշտ ժամանակ զանգով կառավարել են իրենց ընդդիմադիր պապաները, բայց ոչինչ ես խոստանում եմ, որ բոլորդ բախվելու եք ծառայողական քննության արդարացի քննությանը։ Ոչ մեկդ չի պլստալու։
Հաջորդը կրթական և առողջապահական հաստատություններում կոռուպցիային զարկ տալու պլանն է եղել։ Զանգեր են ստացել բոլոր իրենց ծառայող տնօրենները և պարտավորվել ծնող կոմիտեների միջոցով իրականացնել դրամահավաքներ, որոնք որ մարդկանց պետք է զայրացնեին իրենց հաճախականության հաշվին։ Պետք էր տպավորություն ստեղծել, որ երկրում բան չի փոխվել։ Իսկ բան փոխող ծնողները երբ դիմում էին պատկան կառույցին օրինակ քաղաքապետարանին, չգիտես թե ինչպես, թե ո՞ր մի անբարոյականի դուստրը տնօրենին էր հանձնում բողոքող ծնողի տվյալները։ Կոռուպցիայով զբաղվող ցանկացած տնօրեն կարողացել է քաղաքապետարանի կամ ԿԳՄՍ-ի իր ծանոթի միջոցով իմանալ այն ինչ անթույլատրելի է եղել և հենց դա է գլխավոր վախի պատճառը, որ ծնողները դիմում են ոչ թե որևէ պատկան կառույցի, այլ Ռ. Պրազյանին։ Փոքր ինչ լացելու է անգամ այս փաստը։
Հաջորդը ամենաсочный պատճառը այս պատմության Միշիկի կողմից ֆինանսավորված ու ՀՀ տեղափոխված իբր Փաշինյանապաշտ Մոսկվա-Երևան չվերթի բլոգերակազմն է, որոնք ՀՀ են ժամանել մշտական բնակության տարբեր ժամանակ ըստ հրահանգի։ Իրենց էջերի հայտնիությունը ապահոված Միշիկի հետ իրենցից մեկը հեռու ազգակցական կապ ունի, ով նաև Փաշինյանին ցույց է տալիս իբրև սրտացավ է, բայց վայն եկել ու տարել է, որ Փաշինյանը չանի հանկարծ Միշիկի հուշածը ու չազատվի հայտնի փեսայի եղբոր դեմ ստորագրահավաք կազմակերպած պատգամավորներից, այ այդ ժամանակ մեր բլոգերները կհիասթափվեն ու չեն սիրի էլ Փաշինյանին։ Այսինքն ցանկացած պահի երբ հրահանգը տրվի հակագովազդը կմիացնեն իբր ըհըն տեսեք ևս մեկ անգործ չա*լախ անհայտ աղբյուրից սնվող ու հրահանգվող հերիք չի դեմ է Փաշինյանին մի հատ էլ իրեն միամտորեն բաժանորդագրված մարդկանց է մոլորեցնում։ ԵՒ ես շատ վաղուց երբ հասկացա ու բարձրաձայնեցի, թե ովքեր են այդքան ջանասիրաբար ստատուս գրողները, դեռ այդ ժամանակ սպասում էի ԱԱԾ արձագանքին, սակայն ցավոք դա տեղի չունեցավ, քանի որ ինչպես իրենք էին ասում իրենց բան ասող չէր կարող լինել։ Հարգելի պարոն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ես լիահույս եմ թեպետ չեմ էլ կարծում, որ կարդում եք իմ գրառումները, բայց խնդրում եմ Ձեզ զգոն եղեք։ Շատ վաղուց հետևում եմ Ձեզ շրջապատող անձանց և Ձեր կնոջից հետո միգուցե 4 հոգու անուններ կարողանամ թվարկել, որոնց որ կարող եք իրապես վստահել, որոնք որ կոռուպցիոներ չեն, սրա ու նրա հետ գործարքի գնացող չեն և այն գաղափարի կրողն են ինչի շուրջ հավաքվել եք Դուք և շատերը։ Խնդրում եմ Ձեզ ներքին քաղաքականությունը վարեք այնքան հմուտ, ինչպես հաջողվում է արտաքին քաղաքականությունը վարել։ Ես վստահ եմ, որ Դուք այն մարդն եք ում կատարած քայլերը կբերեն համաշխարհային խաղաղության և սա ամենայն լրջությամբ եմ ասում։ Ես գիտեմ ինչ եք Դուք անում և ինչի համար, թե որտեղ եք միտումնավոր վրիպում Ձեզ իսկ նեղություն պատճառելով, սակայն հենց մեր պետության շահի համար, բայց խնդրում եմ միշտ հիշեք, որ մեծ թվով մարդկանց անարդարությունը հպվում է իր կեղտոտ ձեռքերով ու փորձում քանդել նրանց մեջ եղած լուսավոր ապագայի հանդեպ հավատը։ Թույլ մի տվեք խնդրում եմ!!!
