«Մпսկվայի ու Шնկшրшյի հարաբերություններում կարևոր է ազգային արժույթներին անցնելը». Էրդпղшն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է երկկողմ գործակցությունում ազգային արժույթներին անցնելու կարևորության մասին:

 

«Կարծում եմ` այն փաստը, որ այսօր այստեղ միմյանց հետ կհանդիպեն մեր Կենտրոնական բանկերի ղեկավարները, կարևոր է մեր միջև երկկողմ հարաբերություններում ազգային արժույթներին անցնելու ուղղությամբ քայլ կատարելու տեսանկյունից», — ասել է Թուրքիայի նախագահը:

 

Էրդողանն ավելացրել է, որ ցանկություն կա 2 երկրների միջև ապրանքաշրջանառությանը 100 մլրդ դոլարի հասնելու, Անկարան և Մոսկվան շարժվում են դեպի այդ նպատակը:

Կիսվել սոց․ ցանցերում