Բшքուն հեղեղվել է. հորդառատ անձրևներից հետո քաղաքի ճանապարհները կոլապսի մեջ են (տեսանյութ)

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում երկրորդ օրն է՝ շարունակվող հորդառատ տեղումները կոլապսի են հանգեցրել Բաքվի փողոցներն ու ճանապարհները։

Սոցցանցերում բազմաթիվ տեսանյութեր են տարածվել Բաքվի տարբեր կետերից։ Որոշ փողոցներ և ճանապարհներ բառացիորեն հեղեղվել են։

Ջրով են ծածկվել նաև Բաքվի թունելները, մի շարք մեքենաներ՝ ամբողջությամբ ջրի տակ հայտնվել։

Տեսանյութ ՝ https://t.me/lragroghcom/1338

Կիսվել սոց․ ցանցերում