Ավելի քան 1 տարի բացակայելուց հետո Նեյմարը վերադարձել է խաղադաշտ

Բրազիլացի հարձակվող Նեյմարը ծանր վնասվածք ստանալուց 368 օր անց վերադարձել է խաղադաշտ և Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի» կազմում մասնակցել պաշտոնական հանդիպման:

Պորտուգալացի Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմն Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում հյուրընկալվելիս 5-4 հաշվով հաղթել է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ Աինին»:

32-ամյա Նեյմարը խաղադաշտ է դուրս եկել 77-րդ րոպեին: Նեյմարը նախորդ անգամ խաղադաշտ էր դուրս եկել 2023 թվականի հոկտեմբերի 18-ին Բրազիլիայի հավաքականի կազմում Ուրուգվայի դեմ ԱԱ-2026-ի ընտրական փուլի մրցավեճում (0-2): Հարձակվողը ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել և վիրահատության ենթարկվել:

Կիսվել սոց․ ցանցերում