ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թпւրքիшյի ռшզմшօդшյին ուժերի «F-4» կործшնիչի բեկորն ընկել է Անկшրшյում բաց ավտոկայանատեղիի տարածք

Թուրքիայի ռազմաօդային ուժերի «F-4» կործանիչի մի մասը անհայտ պատճառներով ընկել է Անկարայում բաց ավտոկայանատեղիի տարածք: Այս մասին հայտնել են երկրի ազգային պաշտպանության նախարարությունից։

 

Նշվում է, որ արտակարգ պատահարի հետևանքով տուժածներ չկան։

 

«Անկարայի երկնքում թռիչքի ժամանակ մեր երկրի ռազմաօդային ուժերի հրամանատարության F-4 կործանիչի մի մասը, անհայտ պատճառով, ընկել է  բաց ավտոկայանատեղի։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Էսքիշեհիրում, զոհեր և վիրավորներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում