Արման Վարդանյանը և Ալբերտ Վարդանյանը այսօր կպայքարեն բրոնզե մեդալի համար. Մ23 ԱԱ

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում հոկտեմբերի 22-ին պայքարի մեջ մտած Հայաստանի ներկայացուցիչներից Արման Վարդանյանը (63 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ) այսօր կպայքարեն բրոնզե մեդալի համար։

Արման Վարդանյանը պայքարն սկսել էր որակավորման փուլից և ժամանակից շուտ 8-0 հաշվով հաղթել ալբանացի Ամարիլո Լասկային։ 1/8 եզրափակչում նա 10-0 հաշվով պայքարից դուրս էր թողել Նուրսուլթան Բազարբաևին (Ղազախստան), իսկ քառորդ եզրափակիչում 6-3 հաշվով առավելության հասել կոլումբացի Ռոնալդո Սանչես Ռամիրեսի նկատմամբ, սակայն կիսաեզրափակիչում 5-14 հաշվով պարտվել էր Մոլդովայի ներկայացուցիչ Վիտալի Երյոմենկոյին։

Ալբերտ Վարդանյանը նույնպես մեկնարկել էր որակավորման փուլից ու 8-0 հաշվով հաղթել էստոնացի Էրիկ Պանկին։ Հետագայում հայ ըմբիշը պայքարից դուրս էր թողել նաև Մարսել Ալբինիին (Չեխիա, 3-1) ու Էրլան Մանաթբեկովին (Ղրղզստան, 8-1)։ Կիսաեզրափակչում Ալբերտը Վարդանյանը 1-9 հաշվով պարտվել էր ռուս Դիմիտրի Բաբորիկոյին։

Կիսվել սոց․ ցանցերում