Այսօր ընտրություն կատարիր, կյանքն ու մահը դրված են քո առջև, ընտրիր կյանքը։ Հիվանդությունը չունի իր վերջին խոսքը, և երբեք չի ունենալու։ Վերջին խոսքն Աստծունն է, և Նա է հենց կյանքը։Երբեք չհանձնվես♡։ Այս ըտրությունը վերջնականապես փոփոխություն կմտցնի քո կյանքում։ Ամուր բռնվիր Աստծուց և Նրա խոսքից և կտեսնես, որ Նրա ձայնն ավելի բարձր կհնչի քան հիվանդության ձայնը։ Հիսուսն եկավ, որ կորցրվածը ետ բերի, Նա բուժող Աստված է։ Ամեն պարագայում ընտրիր Աստծո ճշմարտությունը(Ես եկա, որ դուք կյանք ունենաք և ավելին), և Նրա ճշմարտությունը թող դառնա քո ճշմարտությունը։ Հիվանդությունը պարտված է, ԱՐԴ ՀՆԱԶԱՆԴՎԵՑԵՔ ԱՍՏԾՈՒՆ, հակառակ կացեք սատանային և նա կփախչի ձեզանից(Հակոբուս4։7)։
Թող Աստծո բժշկարար զորությունը հենց հիմա, Հիսուսի զորավոր անունով հպվի ու բժշկի բոլորին ու լրացնի բոլորի կարիքները։
