ՀՅԴ-ականներից ովքե՞ր են կողմ քվեարկել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենք»-ին․ Սшհմանազատման կանոնակարգի քվեարկությունից որոշել են փախչել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ ՀՅԴ-ի հեգեմոնությամբ, կառավարության ներկայացուցչին`փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին  ուղղված  խաչաձեւ,  օվալաձեւ,  մեկումեջ էլ՝ տձեւ հարցադրումների միջոցով  նախօրեին փորձում էին ապացուցել՝ սահմանազատման գործընթացը՝ «դըզ ա», այդ  գործընթացը կարգավորող կանոնակարգն էլ «քըխ ա»,  հետեւապես իրենք չեն մասնակցի համապատասխան նախագծի քվեարկությանն ու մասնակիցը չեն դառնա այս «քըխա-դըզային» պրոցեսին։ Տրամաբանությունը, սակայն, հուշում էր, որ ՀՅԴ-ն «դեմ ըլլալով»  սահմանազատված, այն է՝ նյութականացված, ամրակայված  սահմաններով երկիր ունենալու գործընթացին պետք է անպայմանորեն մասնակցեր քվեարկությանն ու մատի խրոխտ ու գիրթ սեղմումով «դեմ» քվեարկեր նախագծին։  Բայց, փաստորեն, որոշվել է փախուստի տրամաբանությունը որդեգրել՝ չենք մասնակցելու քվեարկությանը, քանի «կանոնակարգն ամբողջությամբ հակասահմանադրական է»։ (Նույն դիրքորոշումն ունի նաեւ ՊՈՒ-ն):

Կիսվել սոց․ ցանցերում