Բшքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի փաստաբանների բողոքը. կալանքի ժամկետն անփոփոխ է մնացել

Արցախի նախկին պետնախարար, բարերատ Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը չի փոխվի: Բաքվի դատարանն անհիմն է որակել և մերժել  նրա փաստաբանների բողոքը:

Այսպիսով, դատարանն անփոփոխ է թողել հոկտեմբերի 18-ի վճիռը, որով Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել էր: Նա կալանքի տակ է պահվում արդեն ավելի քան 1 տարի:

Կիսվել սոց․ ցանցերում