Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Կազանում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Կազանի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թաթարստանի Հանրապետության ղեկավար Ռուստամ Միննիխանովը:

Վարչապետը Կազանում կմասնակցի «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին:

Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ընդունելությունից՝ կից գրելով․

«Աշխատանքային այցով ժամանեցի Կազան»։

Կիսվել սոց․ ցանցերում