Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ գրառում է կատարել սոցցանցի իր էջում:
«Իմ թանկագին հայ հայրենակիցներ
Մեր ընդհանուր հայրենիքի՝ Վրաստանի ճակատագիրն է որոշվում։ Մի վախեցեք անցողիկ կառավարությունից, գնացեք ընտրության և գունավորեք ընդդիմությունը՝ հոկտեմբերի 26-ին 5 համարը։
Իմացեք, Վրաստանի եվրոպական ուղի վերադառնալուց է կախված նաև մեր հարևան Հայաստանի լինել-չլինելը, ինչպես նաև Կովկասում խաղաղության ճակատագիրը։
Ես ապավինում եմ Ձեր հայրենասիրությանը և իմաստությանը։
Ձեր՝ Միխեիլ Սաակաշվիլի»,- ասված է գրառման մեջ:
