Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ձերբակալել է «Տելեգրամ» ալիքների 19 ադմինիստրատորի:
Ինչպես հայտնել է ՈՒկրաինայի ԱԾ րատվական ծառայությունը, նրանք փորձել են խանգարել զորահավաքի անցկացումը։
«ՈՒԱԾ-ն և ազգային ոստիկանությունը ձերբակալել են Տելեգրամ ալիքների 19 ադմինիստրատոի և հեղինակների, որոնք մտադիր էին խափանել զորահավաքը եւ հրապարակել Ուկրաինայի ԶՈՒ-ի գտնվելու վայրը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Խմելնիցկիի շրջանում ձերբակալվել է 14 մարդ։ ՈՒԱԾ-ի տվյալներով ՝ նրանք տեղեկատվություն են հրապարակել տարածքային համալրման կենտրոնների և ազգային ոստիկանության աշխատակիցների գտնվելու վայրի և՝ տեղաշարժման երթուղիների մասին։ Մյուսները ձերբակալվել են Կիևում՝ «Տելեգրամ» ալիքներում բջջային անցակետերի տեղակայման մասին տեղեկություններ հրապարակելու համար:
