ԵՄ-ի կողմից Ռուսաստանի Դաշնությունից ներկրվող հանածո վառելիքի տեսակարար կշիռը վերջին երկու տարվա ընթացքում զգալիորեն նվազել է։
Եվրոստատի զեկույցի համաձայն՝ 2023 թվականի հունիսի վերջի դրությամբ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նավթից կախվածությունը նվազել է 29,2%-ից մինչև 2,3%, գազից՝ 38,5%-ից մինչև 12,9%, ածխից՝ 45%-ից մինչև 0%:
Եվրոպական միություն բնական գազի ներմուծումը Ռուսաստանից զգալիորեն աճել է 2021 թվականի հունվարից մինչև 2022 թվականի մարտ ամիսների ընթացքում, քանի որ գները կտրուկ աճել են: 2022 թվականի ապրիլից մինչև հունիս ռուսական հումքի մատակարարումը Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցների մի քանի փաթեթների լույսի ներքո անընդհատ և զգալիորեն կրճատվել է։
Վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում գների աճի պատճառով ներմուծման աճը ժամանակավոր է եղել։
Այս տարվա 2-րդ եռամսյակում ԵՄ-ն գազի մեծ մասը ներմուծել է ԱՄՆ-ից (24%), ավելացել են նաև մատակարարումները Ալժիրից (18%), Մեծ Բրիտանիայից (15%) և Նորվեգիայից (10%)։
