Վինիսիուսը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը երկրպագուների քվեարկությամբ ճանաչվել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Բրազիլիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ հիմնական փուլի երրորդ տուրի տնային խաղում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել, «Ռեալը» կամային հաղթանակի էր հասել 5-2 հաշվով:

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան, իտալական «Միլանի» հոլանդացի կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը և «Մոնակոյի» ճապոնացի հարձակվող Տակումի Մինամինոն:

Կիսվել սոց․ ցանցերում